ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Հակառուսական պատժամիջոցներին միանալը հավասարաղոր է լինելու սեփական գլխին կրակելուն

Հակառուսական պատժամիջոցներին միանալը հավասարաղոր է լինելու սեփական գլխին կրակելուն
23.03.2024 | 16:00

Մարտի 30-ից Հայաստանում դադարելու են սպասարկվել ռուսական "Мир" բանկային քարտերը։

Դեռևս անցած տարվա գարնանը ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչները պահանջեցին Երևանից միանալ հակառուսական պատժամիջոցներին։

Ակնհայտ է, որ "Мир"-ի վերաբերյալ որոշումը այդ քաղաքականության առաջին քայլերից է։

Աշխարհաքաղաքական հարցերը՝ դեռ մի կողմ։ Տնտեսական առումով Հայաստանի համար պատժամիջոցներին միանալը հավասարազոր է լինելու սեփական ոտքին կրակելուն։ Կամ՝ սեփական գլխին։

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 5565

Մեկնաբանություններ